Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեղի կունենա Վիրջինիա Վուլֆի պատմվածաշարի հայերեն հրատարակության շնորհանդեսը

Տեղի կունենա Վիրջինիա Վուլֆի պատմվածաշարի հայերեն հրատարակության շնորհանդեսը
06.10.2016 | 16:14

Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին, Միրզոյան գրադարանում (հասցե` Մհեր Մկրտչյան 10) տեղի կունենա բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական գրականության նշանավոր ներկայացուցիչ Վիրջինիա Վուլֆի «ՈՒրվականներով տունը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ. թարգմանիչ` Մանիկ Եգանյան, ձևավորող՝ Լուսինե Նավասարդյան, հրատարակիչ՝ «Դարակ» ՍՊԸ:

«Ուրվականներով տունը» ժողովածուն առաջին անգամ հրատարակվել է հեղինակի մահից երեք տարի անց, ամուսնու` Լեոնարդ Վուլֆի նախաձեռնությամբ: Ժողովածուն ներառում է 18 պատմվածք, որի առաջին մասը տպագրվել է 1921 թվականին՝ «Երկուշաբթի կամ երեքշաբթի» խորագիրը կրող ժողովածուով: Վերջին պատմվածքներն առաջին անգամ տպագրվել են «ՈՒրվականներով տունը» ժողովածուում, որոնցից չորսը հեղինակն անգամ չի հասցրել վերջնական մշակել: Այս ժողովածուն հետաքրքրական է նաև նրանով, որ այստեղ ընդգրկված պատմվածքները հեղինակի ստեղծագործական տարբեր շրջանների գործերն են: Պատմվածաշարում շատ են փորձարարությունները, պատումը հաճախ չունի հստակ սյուժե և գործողությունների վայր: Խորը քնարականությունը և ոճական վարպետությունը ստեղծում են անզուգական պատկերներ:


Վիրջինիա Վուլֆն առավել հայտնի է «Միսիս Դելոուեյ», «Փարոսի վրա», «Օրլանդո» վեպերով և «Սեփական սենյակը» էսսեով: Արձակագիրն առանձնանում է գլխավոր հերոսների հոգեբանական և հուզական խառնվածքների պատկերմամբ: Նրա հանրաճանաչությունը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իսկ 1970-ականների ֆեմինիստական շարժումները մեծացրին հետաքրքրությունը Վուլֆի ստեղծագործությունների հանդեպ:

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ